Результаты (
армянский) 1:
[копия]Скопировано!
Վերջին զանգը հնչեց բոլոր դպրոցներում, բացի թիվ 107 միջնակարգ դպրոցից, որտեղ տոնի փոխարեն սուգ էր:
Երկու օր առաջ դպրոցի միակ ավարտական դասարանի աշակերտները հողին հանձնեցին սիրելի դասընկերոջը, Արտյոմ Սահակյանին: «Արտյոմը բոլորիցս շատ էր սպասում այս օրվան», - հուզված ասաց Արտյոմի կողքին նստող դասընկերուհին:
2012 - ի դեկտեմբերին էլ հողին են հանձնել Սահակյանների երկրորդ զավակին: Դեկտեմբերի 21 - ին Նորոյին բանակ տարան, Խոջալու: Նա դեռ չէր հասցրել հագնել զինվորականի համազգեստը, երբ մահը վրա հասավ: Երկու օր, ավելի ճիշտ, 45 ժամ կարողացան զինվոր պահել: Զինվորը մահացել էր մարդկային անտարբերության պատճառով, երբ ուսից հինգ ներարկում էին արել, ապա բարձր ջերմությամբ տեղափոխել հոսպիտալ:
Արտյոմը, Նվեր Սահակյանի երկրորդ որդին, նախանցյալ կիրակի առավոտյան իրենց թաղամասում փողոցով անցնելիս տեսել է, որ հարեւանի տան տանիքին քեռին ու հարեւաններն աշխատում են, ինքն էլ բարձրացել է , միամիտ ոտքը գցել, չի կարողացել հավասարակշռությունը պահել եւ ցած է ընկել: Երկու շաբաթ նրա կյանքի համար պայքարեցին բժիշկները, սակայն ոչ մի դրական տեղաշարժ:
Դասընկերների ծնողները մեզ պատմեցին, որ երկու շաբաթ անընդմեջ դասընկերները հիվանդանոցում են եղել. «Հիվանդանոց, եկեղեցի, հետո էլի հիվանդանոց: Աղթոում էին ու պայքարում, բայց ...», - հուզված ասաց ծնողներից մեկը:
Դասղեկ Նաիրա Այվազյանը Արտյոմին բնութագրում է որպես հավասարակշռված անձնավորության, լավ ընկերոջ, լավ աշակերտի: «Ամենակարեւորը, լավ զավակ իր ծնողների համար», - հավելեց դասղեկը: Նա նշեց, որ Արտյոմն ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ, բայց նաեւ ուզում էր խոհարար դառնալ, գնալ Ռուսաստան աշխատել:
переводится, пожалуйста, подождите..
